Պատրիարքը միշտ ասել է, որ եկեղեցին չի խառնվում քաղաքական գործընթացներին. Ծուլուկիանի

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին անդրադարձել է Վրաստանի պատրիարք Իլիա երկրորդի հայտարարությանը, որով նա կոչ է արել հոգևորականներին՝ զերծ մնալ քաղաքական հայտարարություններից:

Նախարարի խոսքով, պատրիարքը միշտ ընդգծում է, որ եկեղեցին ապաքաղաքական է և չի խառնվում քաղաքական գործընթացներին:

«Որքան ես ներգրավված եմ որպես քաղաքացի, ով հեռուստացույցով պատանեկությունից հետևում է այս երկրում տեղի ունեցող զարգացումներին և հետագայում ներգրավված եմ քաղաքականությունում՝ մեր պատրիարքը միշտ ասում է, որ եկեղեցին ապաքաղականացված է և եկեղեցին չի կարող աջակցել որևէ կուսակցության կամ թեկնածուի: Նա միշտ պահպանել է այս դիրքորոշումը»,- հայտարարել է Ծուլուկիանին