Թմրանյութերի քաղաքականության մասին օրինագծի քննարկումը կրկին հետաձգվում է

Վրաստանի խորհրդարանում թմրանյութերի քաղաքականության ազատականացման վերաբերյալ օրենսդրական փաթեթի քննարկման ժամկետը եւս մեկ անգամ` 1 ամսով հետաձգվել է: Նախագիծը իրավաբանական հարցերով հանձնաժողովի օրակարգում մեկ ամիս կմնա:

Նախագծի քննարկումը հետաձգելու առաջարկով հանդես էր եկել խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին:

Վերջինիս գնահատմամբ, թմրանյութերի քաղաքականության վերաբերյալ երկրում հակասական տրամադրությունների ալիք է բարձրացել, ինչի ֆոնին օրինագծի քննարկումը նպատակահարմար չէ:

Թողնել պատասխան