Վրաստանի արտաքին պարտքը գերազանցում է 5 մլրդ դոլարը

Վրաստանի համախառն արտաքին պարտքը, 2019 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմում 14, 503 մլրդ լարի (5,388 մլրդ դոլար):

Երկրի ամենախոշոր վարկատուներն են Ասիական զարգացման բանկը (ADB), Համաշխարհային բանկի զարգացման միջազգային ասոցիացիան (IDA) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (IBRD): Մասնավորապես, մարտի 31-ի դրությամբ IDA-ի պարտքը կազմում է 1,035 մլրդ դոլար: ADB-ի պարտքը ավելի քան մեկ միլիարդ է, իսկ IBRD-ին պետության պարտքը կազմում է 900 մլն դոլար: