Վրաստանում մայիսի 8-10-ը անձրև և կարկուտ է սպասվում

Վրաստանի բնապահպանության ազգային գործակալության հաղորդմամբ, սառը օդային զանգվածների ներթափանցման պատճառով մայիսի 8-ից 10-ը երկրի գրեթե բոլոր շրջաններում  ուժեղ անձրև ու ամպրոպ է կանխատեսվում:

Օդերևութաբանները նշում են, որ երկրի արևելյան շրջաններում սպասվում է կարկուտ՝ հիշեցնելով, որ ուժեղ անձրևները կարող են հանգեցնել ջրի մակարդակի բարձրացման:

Թողնել պատասխան