Վրաստանի նախագահը Լիտվայում է

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Լիտվա: Նախագահը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ Դալի Գրիբաուսկայտեի, ինչպես նաև երկրի վարչապետ Լաուլոս Կվերնյալիսի և լիտվական սեյմի (խորհրդարան) ղեկավար Վիկտորաս Պրանցկետիսի հետ:

Մարգվելաշիլիի` Վիլնյուս այցը համընկել է ԵՄ-ի հետ Վրաստանի համար վիզայի ազատականացման մասին որոշման հետ։ Ինչպես հայտնի է, սա է դառնալու ծրագրված հանդիպումների հիմնական թեման: Մարգվելաշվիլիի հետ մեկնած պատվիրակության կազմում կան նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի, Ցխինվալիի բնակիչներ, փախստականներ: Նրանք մեկնել են Եվրոպա՝ Վրաստանի քաղաքացու կեսնաչափական անձնագրով:

Լիտվայում Վրաստանի դեսպան Խաթունա Սալուկվաձեն լրագրողների հետ զրույցում կարևորել է Գրիբաուսկայտեի անձնական ջանքերը՝ ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրի որոշմանը հասնելու գործընթացում: Նախօրեին Վիլնյուսի քաղաքապետը և լիտվական կառավարության ներկայացուցիչները հանդիսավորությամբ դիմավորել են Վրաստանից մեկնած ինքնաթիռը, որի ուղևորներն առաջին անգամ Լիտվայի մայրաքաղաք էին մեկնել առանց մուտքի արտոնագրի:

Թողնել պատասխան