Վրաստանում երկրաշարժ է եղել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել. ստորգետնյա ցնցումները գրանցվել են գիշերը՝ ժամը 01:41-ին։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կախեթիի մարզում, Դեդոփլիստսծղարոյից 14 կմ հարավ-արևմուտք՝ 38 կմ խորության վրա։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ։