Ինաշվիլին Ուկրաինայից պահանջում է արտահանձնել Սահակաշվիլիին

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին պատրաստվում է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ղեկավար Անդրիի Պարուբի հետ հանդիպմանն առաջ քաշել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման հարցը:

«Ուկրաինան Վրաստանի կարևոր գործընկերն է, բարեկամ երկիր, հետևաբար լավ կլինի, որ մեր բարեկամ երկիրն ակտիվորեն համագործակցի նմանատիպ հարցերում: Առաջին հերթին այն վերաբերում է Միխեիլ Սահակաշվիլիին, ով ապաստան է գտել Ուկրաինայում: Սահակաշվիլիի դեմ Վրաստանում 4 մեղադրանք է առաջադրված: Դատախազությունը մի քանի անգամ նրան արտահանձնելու խնդրանքով դիմել է Ուկրաինայի համապատասխան մարմիններին»,- ասել է Ինաշվիլին:
Նա հույս է հայտնել, որ Ուկրաինան ի վերջո կանսա Վրաստանին, և Սակահաշվիլիին իր «պատիժը կկրի Վրաստանում»։

Թողնել պատասխան