Նոր արշավ «Կիսվիր Վրաստանով»

«Դառնալ Վրաստանի թվային դեսպան». Այս անվան տակ մեկնարկում է նոր սոցիալական արշավ՝ Թբիլիսիի բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտի և Վրաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակը Վրաստանի ազգային հարստությունը համացանցում հանրայնացնելն է: Ծրագիրը բոլորին առաջարկում է սոցցանցերում տարածել տեղեկատվություն՝ Վրաստանի պատմամշակութային հուշարձանների, պատմության, աշխարհագրական բազմազանության, այլ արժեքների մասին:

Արշավի մասնակից կարող է դառնալ ցանկացած մարդ, Վրաստանի քաղաքացիները, և ոչ միայն, մասնավոր և պետական կազմակերպություններ: Դրա համար պարզապես հարկավոր է գրառում անելուց առաջ օգտագործել հատուկ այս նախագծի համար ստեղծված՝ #shareGeorgia հեշթեգը: Արշավը կշարունակվի մինչև տարեվերջ:

Թողնել պատասխան