Բորջոմիի քաղաքացիները հերթական օգնությունն են ստացել

Բորջոմիի մունիցիպալիտետի Շրջանային ժողովը սեպտեմբերին շուրջ 295 քաղաքացու 65 հազար 686  լարի օգնություն է տրամադրել:

«Գործող սոցիալական ծրագրի համաձայն, օգնություն են ստացել 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք, նորապսակները, նորածինները, 100 տարեկանից բարձր քաղաքացիները, որբ երեխաները»,- հայտարարել է ԲորջոմիիՇրջանային ժողովի ղեկավար Դիմիտրի Կղիփիանին:

Բորջոմիում գործող սոցիալական ծրագիրը ընդունել են տեղական իշխանությունները: Այն տարածվում է միայն շրջանի բնակիչների վրա:

Թողնել պատասխան