Կորոնավիրուսի հուլիսի 5-ի տվյալները Վրաստանում

Հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1026 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 369 048  է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է՝ 33 002 թեստավորում, որից 15 024-ը հակամարմինների արագ թեստով, 17 978-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 481 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 353 612 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 5 347:

Դրականության ցուցանիշը՝ օրական 3.11%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2,79%, վերջին 7 օրվանը՝ 3,28%: