Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել իշխող կուսակցության անդամների հետ

Վրաստանի նախագահի աշխատակազմը իշխող «Վրացական երազանք»-ի հետ պատրաստ է հանդիպել հոկտեմբերի 4-ին, ժամը 16:00-ին:    

«Ցավոք,  առաջին դեպքը չէ, երբ իրավիճակն այդքան բարդացնում են:  Ավելի քան մեկ շաբաթ է՝ Վրաստանի նախագահը հայտարարում է, որ պատրաստ է հանդիպել: Նախագահը միշտ բաց է  քաղաքական կարևորագույն հարցերի շուրջ քննարկումների համար: Սակայն, անտեղի շահարկում է ընթանում»,-ասել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին:

Նրա խոսքով, նախագահը այդ  շահարկումներին վերջ տալու համար «Վրացական երազանք»-ի անդամներին հանդիպման է հրավիրում:

Թողնել պատասխան