Վրաստանի շուրջ 1,7 մլն քաղաքացի կենսաչափական անձնագիր ունի

Վրաստանի պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը՝ Վրաստանի և Եվրամիության միջև առանց վիզայի տեղաշարժի ներդրման 6-ամյակի կապակցությամբ, հայտարարություն է տարածել, ըստ որի` ներկայում Վրաստանի շուրջ 1 մլն 700 հազար քաղաքացիներ ունեն կենսաչափական անձնագրեր:

Գործակալության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիրը բարձր տեխնոլոգիական ճամփորդական փաստաթուղթ է և պաշտպանված է կեղծիքից։

Նշվում է նաև, որ վրացական անձնագրով հնարավոր է առանց վիզայի ճանապարհորդել աշխարհի 106 երկրներում։

«Արդարադատության նախարարության պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը զգալի ներդրում է ունեցել ԵՄ երկրների հետ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման և պահպանման գործընթացում։ Եվրամիության հետ համագործակցությամբ հաջողությամբ իրականացված վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հիմնական նպատակներից էր փաստաթղթերի անվտանգության ապահովումը։

Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթերի, անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթի և կենսաչափական անձնագրի հուսալիությունը միջազգայնորեն ճանաչված է»,- նշված է  հաղորդագրության մեջ։