Խցանումներ Սադախլո-Բագրատաշեն մաքսակետ տանող ճանապարհին. ֆիննախի պարզաբանումը

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքից մինչև վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետ տանող մոտ 36 կմ-անոց ճանապարհին երթևեկությունը խցանված է գրեթե մեկ շաբաթ:

Ճանապարհին բեռնատարների կուտակումներ են, որոնց կիլոմետրանոց հերթերը առաջացրել են տեղաշարժի և երթևեկի հետ կապված խնդիրներ:

Վրաստանի ֆինանսների նախարարությունից «Ալիք Մեդիա»-ին փոխանցեցին, որ  «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում՝ թե՛ վրացական, թե՛ հայկական կողմում բոլոր ընթացակարգերն իրականանում են հավուր պատշաճի:

«Բեռնատարների կուտակումները, հավանաբար, կապված են նախատոնական եռուզեռի հետ. թողունակության հետ կապված որևէ խնդիր չկա»,- հավաստիացրին ֆինանսների նախարարությունից: