Մենք հատ–հատ կատարել ենք հանձնարարականները. Ղարիբաշվիլի

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանը հատ-հատ կատարել է Եվրահանձնաժողովի սահմանած բոլոր 12 հանձնարարականները։

Ըստ վարչապետի՝ այժմ Վրաստանը սպասում է եվրոպացի գործընկերների որոշմանը։

«Մենք ակնկալում էինք ստանալ թեկնածուի կարգավիճակ, թեև գիտակցում ենք, որ դա միայն քաղաքական որոշում էր, արժանիքների վրա հիմնված որոշում չէր, որ Վրաստանին այս փուլում կարգավիճակ չտրվեց. այնուհանդերձ, կարծում ենք, որ մեր երկիրը կստանա այս կարգավիճակը շատ շուտով»,- ասել է Ղարիբաշվիլին:

Նշենք, որ 2022 թվականի հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալ, իսկ Վրաստանին` միայն եվրոպական հեռանկար։

Այս հանձնարարականի հիման վրա 2022 թվականի հունիսի 24-ին Եվրոպական խորհուրդը վերջնական որոշում կայացրեց՝ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհել, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։ Դրանից բացի, Եվրախորհուրդը հայտարարել է, որ Վրաստանին նույնպես, Եվրահանձնաժողովի սահմանած 12 հանձնարարականների կատարումից հետո, կտրվի թեկնածուի կարգավիճակ։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը կավարտվի 2024 թվականին. վարչապետ

Աբխազիան կարող է դառնալ երկրորդ Մոնակո. Ղարիբաշվիլի

Անակլիայի նավահանգիստը ռազմավարական օբյեկտ է. վարչապետ