Աբխազիան կարող է դառնալ երկրորդ Մոնակո. Ղարիբաշվիլի

2022 թվականի զեկույցը ներկայացնելու ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ի թիվս այլ հարցերի, խոսել է հակամարտությունների և Վրաստանի խաղաղ քաղաքականության մասին։

«Մեր քաղաքականությունը խաղաղ է և չի վերանայվելու: Մենք ցանկանում ենք բուժել պատերազմների վերքերը և միասին ապրել ուժեղ ու միասնական եվրոպական Վրաստանում»,- ասել է վարչապետը:

Ղարիբաշվիլին հայտարարություն է արել որոշակի նախաձեռնության վերաբերյալ.

«Աբխազիայի բյուջեն ընդամենը հարյուր միլիոն ԱՄՆ դոլար է։ Նրանց բյուջեն ամբողջությամբ սուբսիդավորվում է։ Սա բաց թողնված հնարավորություն է աբխազ  և օս եղբայրների ու քույրերի համար։ Մեր երկրի միավորման դեպքում առաջին երեք տարիների ընթացքում Աբխազիայում և Սամաչաբլոյում կարող ենք ներդնել մոտ 10 միլիարդ ԱՄՆ դոլար։

Այս թեման քննարկեցինք տնտեսական խորհրդում։ Աբխազիան կարող է դառնալ երկրորդ Մոնակո, նա հսկայական ներուժ ունի…»:

Անակլիայի նավահանգիստը ռազմավարական օբյեկտ է. վարչապետ