Վրաստանի դպրոցներում մեկնարկում է գարնանային արձակուրդը

Վրաստանի հանրային և մի շարք մասնավոր դպրոցներում մարտի 8-ից կմեկնարկեն գարնանային արձակուրդները: Վրաստանի ԿԳՆ-ի տեղեկատվությամբ, արձակուրդները կտեւեն մեկ շաբաթ: Հիշեցնենք՝ ԿԳՆ-ն գարնանային արձակուրդների մասին որոշումը կայացրել է 2017 թվականին: Մինչ այդ գործում էին միայն ամառային եւ ձմեռային արձակուրդները:

Վրաստանի դպրոցներում ձմեռային արձակուրդները սկսվում են դեկտեմբերի 30-ին և շարունակվում մինչև հունվարի 15-ը, գարնանային արձակուրդները՝ մարտի 8-ից 15-ը։ Ամենաերկարը ամառային արձակուրդներն են․ աշակերտները հանգստանում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։

Թողնել պատասխան