Փետրվարին թանկացած ապրանքներ

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 8,1 տոկոս։

Ըստ Geostat-ի՝ բազային գնաճը 2023 թվականի փետրվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 6,5 տոկոս:

Փետրվարին ամենաշատ թանկացած պարենային ապրանքներ.

  • սոխ՝ 118,4 տոկոսով,
  • կարտոֆիլ՝ 56,9 տոկոսով,
  • թխվածքներ՝ 40,8 տոկոսով,
  • կանաչ լոբի՝ 38,3 տոկոսով,
  • ձմերուկ՝ 36,8 տոկոսով,
  • խտացրած կաթ՝ 130,8 տոկոսով,
  • տոմատի մածուկ՝ 29,1 տոկոսով։