Սպասվում է, որ «Գոցիրիձե» կայարանը կբացվի հաջորդ շաբաթ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ մետրոյի «Գոցիրիձե» կայարանը, հավանաբար, կբացվի մինչև հաջորդ շաբաթվա ավարտը:

Կալաձեն նշել է, որ հայտնաբերվել են որոշակի սխալներ, որոնք, ըստ էության՝ շտկվել են։

«Կատարվել է փորձաքննություն, հայտնաբերվել են թերություններ, որոնք փաստացի շտկվել են և մի քանի օրից կներկայացվեն համապատասխան ծառայությանը՝ շահագործման հանձնելու», — ասել է Կալաձեն։

Ի դեպ, 2022 թվականի նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ մետրոյի «Գոցիրիձե» կայարանի վերականգնման աշխատանքներն իրականացնող «Մամիսոն» ընկերությունը տուգանվել է 600 հազար լարիով։ Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի խոսքով՝ այս ընկերությունը 4-5 ամսով հետաձգել է աշխատանքների կատարումը, ինչը շատ մեծ խախտում է։