Մետեխիի թունելում պատի ծեփ է պոկվել

Թբիլիսիի քաղաքապետարանն արձագանքել է Մետեխիի թունելում պատի փլուզման մասին ահազանգին։

Քաղաքապետարանի հավաստմամբ՝ պոկվել է պատի ծեփը, ինչը «ոչ մի վտանգ» չի ներկայացնում։ Ըստ նրանց՝ թունելն արդեն մաքրված է, և մեքենաները երթևեկում են անխափան:

Նշենք, որ Մետեխիի թունելում արված լուսանկարը՝ կից գրառմամբ, տարածել էր «Իմ քաղաքն ինձ սպանում է» ֆեյսբուքյան էջը։

«Մետեխիի թունելում պատը փլուզվել է. հուսով եմ, որ դա միայն արտաքին շերտն է, և ոչ մի վտանգավոր բան չկա»,- ահազանգել է նշված էջը և կոչ արել քաղաքապետարանին՝ պաշտոնական հայտարարություն անել այդ կապակցությամբ։