Վրաստանում եղանակը վատթարանում է

Վրաստանում եղանակը վատթարանում է։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 27-ից նոյեմբերի 28-ը Վրաստանում սպասվում է տեղումներ անձրևի տեսքով, ուժեղ քամի, բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ հնարավոր է ուժեղ բուք, ձնահյուս։

«Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, իսկ լեռնային շրջաններում կարող են առաջանալ ու ակտիվանալ սողանքներ։ Սպասվող առատ ձյան, ձնահոսքի վտանգի և լեռնային շրջաններում տեսանելիության վատթարացման պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Վրաստանի տարբեր շրջաններում ուժեղ քամիների և փոթորիկների պատճառով Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հորդորում է բնակչությանը զերծ մնալ առափնյա գծով տեղաշարժվելուց։