Երեկվա օրը համառոտ. ապրիլի 19

Ապրիլի 19-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 342 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 1 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 794:

Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակը հատուկ զեկույց է պատրաստել՝ գնահատելով Covid-19 համավարակի ազդեցությունը երեխաների իրավունքների վրա։ Փաստաթուղթը ներկայացնում է կոնկրետ փաստեր և օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե որքան դժվար է եղել պաշտպանել բռնության զոհ դարձած երեխաներին, երբ հանրային ծառայությունները հեռակա կարգով էին աշխատում կամ գործում էին որոշակի սահմանափակումներով, ավելին՝ այստեղ:

ԱՄՆ Պետական ​​և արտաքին հանձնարարությունների ենթահանձնաժողովի նախագահ և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սենատոր Քրիս Քունսը այս շաբաթ կգլխավորի ԱՄՆ-ի պատվիրակության այցը Ֆրանսիա, Վրաստան և Իտալիա:

Վրաստանի խորհրդարանի բյուրոն չի պաշտպանել ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը՝ արագացված կարգով քննարկելու Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա տոնակատարությունը մայիսի 9-ից 8-ը տեղափոխելու մասին օրինագիծը։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Թբիլիսիում կընտրվեն կոնկրետ վայրեր, որտեղ ամեն շաբաթ և կիրակի օրերին տեղի կունենան վրաց էստրադայի աստղերի համերգները։ 

Վրաստանում վերջին ամիսներին, հատկապես մարտին, արտահանման ցուցանիշը բարձրացել է, այս մասին հայտնում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տնտեսական վերլուծության և բարեփոխումների վարչության պետ Վախթանգ Ցինցաձեն։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունն (Geostat) հրապարակել է մարտ ամսին Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ հաշվետվությունը։ Ըստ այդմ՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծած պատերազմից հետո՝ Վրաստանում ավելացել է Ռուսաստանից ներմուծումն ու դրան հատկացված գումարի չափը, ավելին՝ այստեղ:

Geostat-ի տվյալներով՝ Վրաստանը և՛ ցորենը, և՛ ալյուրը գնում է հիմնականում Ռուսաստանից։ Մանրամասն՝ այստեղ:

2022 թվականին մոտ 5 մլն լարի կհատկացվի բարձրլեռնային բնակավայրերում գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը։

Մարտին Վրաստանի զբոսաշրջությունից ստացված եկամուտների 20 տոկոսը՝ 25 մլն դոլար՝ ստացվել է Ռուսաստանից եկած քաղաքացիներից։ 2022 թվականի մարտին երկիրը զբոսաշրջությունից ստացել է ընդհանուր առմամբ 175 միլիոն դոլար, ինչը 2019 թվականի ցուցանիշի 71,3 տոկոսն է։ 

Մայիսից Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձը հնարավոր կլինի վճարել ցանկացած բանկային քարտով։ 

Ռուսական օկուպացիոն զորքերի կողմից օկուպացված Ցինագարա գյուղում ապօրինաբար ձերբակալված Վլադիմիր Կանիաշվիլին ազատության մեջ է։ Ըստ ՊԱԾ-ի՝ Վլադիմիր Կանիաշվիլին ձերբակալվել է օկուպացիոն ուժերի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 9-ին։

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիում հուղարկավորվել է Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում ընթացող մարտերեի ժամանակ զոհված ևս մեկ մարտիկ։ Ռուսլան Կազիևի մահվան լուրը Ցխինվալիում տարածվել էր հինգշաբթի օրը, նրան տեղափոխելու համար որոշ ժամանակ է պահանջվել։ Ըստ օսական լրատվամիջոցների՝ Կազիևը սպանվել է դիպուկահարի գնդակից։

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ ապրիլի 19-ի առուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,83 թեթրիով, ինչի արդյունքում լարիի պաշտոնական արժեքը կազմել է 3,053 լարի։