Պետական աշխատողների աշխատավարձերը կբարձրանան. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է մինչև 2026 թվականը պետական աշխատողների աշխատավարձերի տարեկան բարձրացման մասին:

Վարչապետի խոսքով, 2017 թվականից մինչև 2020 թվականը պետական ​​հատվածում աշխատավարձերի բարձրացում գործնականում չի եղել, ինչը, ըստ կառավարության ղեկավարի՝ մեծ սխալ է:

«Ամեն տարի մինչև 2026 թվականը՝ առնվազն 10 տոկոսով կավելանան պետական աշխատողների աշխատավարձերը, ինչը նշանակում է, որ աշխատավարձերը կավելանան 50 տոկոսով»,- ասել է Ղարիբաշվիլին։

Պետական ​​հատվածում աշխատավարձերը կբարձրանան