ՀՀ դեսպանն ընդունել է Թբիլիսիի N104 դպրոցի «ԱրՄաթ» լաբորատորիայի սաներին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը երեկ ընդունել է Թբիլիսիի N104 հանրային հայկական դպրոցի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի սաներին և խմբավար Շոթա Հովակիմյանին։

«Նպատակը` ս.թ. հուլիսի 14֊25֊ը Դիլիջան քաղաքում կազմակերպվող Տեխնոճամբարին 7 սաների մասնակցությունն է, որը հնարավոր է դարձել վիրահայ բարերար Սամվել Աղեկյանի և դեսպանության աջակցությամբ։

Ա. Սմբատյանը հետաքրքրվեց նաև թբիլիսյան լաբորատորիայի ուսումնական ծրագրերով և սաների ձեռքբերումներով։ Նա կարևորեց երեխաների մասնակցությունը ճամբարին` հույս հայտնելով, որ տասնօրյա ընթացքը կնպաստի նոր գիտելիքների և փորձառնության ձեռքբերմանը։

Իր հերթին Շ. Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին` մշտական աջակցության համար»,- նշված է դեսպանության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ։