Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 7

Վրաստանում կենսաթոշակային վարկերի գովազդն արգելվում է, համապատասխան որոշումը կայացրել է Վրաստանի Ազգային բանկը:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է մեկ քաղաքացու` կեղծ արժույթներ տպելու մեղադրանքով։

Դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության բաժնի տեսուչին՝ ընտանեկան բռնություն կատարելու կետով։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միանում է «Քո ձայնը Եվրամիությանը» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) երթին։

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) ղեկավար Սոփո Գորգոձեն լքում է պաշտոնը:

ԵՄ թեկնածուի կարգավիճակի սպասումով. Թբիլիսիում ակնկալիքներ ունեն, հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ:

Սաակաշվիլիի հիմնած կուսակցությունը փլուզվո՞ւմ է. կարծիքներ, հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ: