Սա վախի դրսևորում է. Գախարիան «Վրացական երազանքի» որոշման մասին

«Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով, կառավարությունը խզել է ապրիլի 19-ի պայմանագիրը` իշխանությունը կորցնելու մտավախությունների պատճառով:

Ինչպես Գախարիան է նշել լրագրողների հետ զրույցում, իշխող կուսակցությունն անում է ամեն հնարավորը` իշխանությունը պահպանելու համար, այդ թվում՝ չեղարկում միջազգային գործընկերների ներգրավմամբ կազմված փաստաթղթերը:

«Պայմանագրի չեղարկման հետ կապված վերլուծությունը բավականին պարզ է: Փաստն այն է, որ այս համաձայնագիրը, ի վերջո, բաղկացած էր մի քանի հիմնական բաղադրիչներից ` առաջինը դատարանի, որը, ցավոք, կառավարությունը հաշվի չառավ և շարունակեց գործել, իսկ երկրորդը`43 տոկոսանոց շեմն էր: Անձամբ ինձ համար սա վախի դրսևորում է: Պարզ է դառնում, որ իշխող ուժը դժվարանում է արձագանքել երկրում ընթացող մարտահրավերներին: Սա կարտացոլվի մեր քաղաքացիների վերաբերմունքի և որոշումների մեջ»,- ասել է Գախարիան:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ «Վրացական երազանքը» չեղյալ է համարում ապրիլի 19-ին ստորագրած Շառլ Միշելի համաձայնագրը:

Թեմայի մասին ավելի մանրամասն նյութում

ՏԻՄ ընտրություններից առաջ Վրաստանի ներքաղաքական իրավիճակը կրկին լարվում է