Վրաստանի լրագրողները շուտով կպատվաստվեն

Վրաստանում շուտով մեկնարկելու է լրատվամիջոցների ներկայացուցիչների պատվաստման գործընթացը` հայտնել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Նա ասել է, որ մեդիայի համար «լուրջ պլան» ունեն, որը դեռևս գաղտնիք է պահվում, հաջորդ շաբաթ կհայտարարվի ԶԼՄ ներկայացուցիչների պատվաստման հետ կապված` նախարարության մոտեցումները: Նախարարը խոստանում է, որ լրագրողներին լայն հնարավորություններ կտրվեն` պատվաստանյութ ընտրելու հարցում, ինչպես նաև հատուկ ծառայություններ, որպեսզի լրագրողները խուսափեն հերթերից:

Հիշեցնենք` Վրաստանում արդեն սկսել են պատվաստվել պատգամավորները, մայիսի 5-ից կառավարության անդամներն են միացել: Պատվաստման գործընթացը երկրում մեկնարկել է մարտի 15-ին` AstraZeneca, Pfizer և չինական Sinopharm ու  Sinovac պատվաստանյութերով: