Տեսանյութ. «Պարետային ժամի» չեղարկումը չի քննարկվում. ո՞ր սահմանափակումների վերացման մասին է քննարկում կառավարությունը

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, կառավարությունում «պարետային ժամի» մեղմացման, կամ չեղարկման մասին քննարկում դեռևս չկա:

«Երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքն ինչպես շատ երկրների, այնպես էլ մեզ տվեց շատ դրական արդյունք: Իհարկե, այս սահմանափակումը վերացնելուց, կամ մեղմացնելուց առաջ պետք է մեծ վերլուծություն տեղի ունենա, քանի որ չենք կարող բոլոր սահմանափակումները միանգամից վերացնել: Դեռ այս մասին չենք քննարկում: Այժմ քննարկվում է մեր հետագա քայլերը»,- միջգերատեսչական խորհրդի նիստից հետո հայտարարել է Թուրնավան:

Նախարարը վերջում նշել է, որ համաճարակային իրավիճակի կայուն մնալու դեպքում մեղմացումը կվերաբերի մանկապարտեզներին, մարզասրահներին և միջքաղաքային տրանսպորտին, որից հետո նոր միայն կքննարկվի երեկոյան ժամերի տեղաշարժի արգելքի վերացման հարցը: