14-ամյա աղջկա են որոնում

Թբիլիսիում 14-ամյա աղջկա են փնտրում։

Ըստ աղջկա հարազատների սոցցանցում կատարած գրառումների՝ 14-ամյա Լիզին օգոստոսի 11-ին տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել։

Իրենց տեղեկություններով, վերջին անգամ նրան տեսել են օգոստոսի 12-ին «Սադգուրիս մոեդանի» մետրոյի տարածքում։