Ընդդիմադիրները մեջքով են նստել վարչապետին՝ ի նշան բողոքի

Լուսանկարը՝ Radio Tavisupleba-ի

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներ Սալոմե Սամադաշվիլին և Անա Նացվլիշվիլին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթի ժամանակ մեջքով են նստել՝ ի նշան բողոքի։

Պատգամավորների բողոքին հաջորդել է Ղարիբաշվիլիի հետևյալ արտահայտությունը.

«Եթե Իվանիշվիլին չգար (նկատի ունի 2012-ին Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ «Վրացական երազանքի» իշխանության գալը․ խմբ․), այստեղ երկրորդ Մարիուպուլ կլիներ»։

Կարդացեք նաև՝

Եվրահանձնաժողովի հանձնարարականը գլխավոր ձեռքբերում է. վարչապետ