Ուսուցիչների քննության ևս 6 առարկայի արդյունքները

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների արդյունքները:

Այս պահի դրությամբ NAEC-ը հրապարակել է հետևյալ առարկաների արդյունքները.

  • վրաց լեզու և գրականություն (VII-XII),
  • տարրական մակարդակ՝ վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն (I-IV),
  • վրաց լեզու և գրականություն (I-VI),
  • մաթեմատիկա (I–VI),
  • բնագիտություն (I–VI),
  • վրացերենը` որպես երկրորդ լեզու։

Արդյունքը պարզելու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայք, հնարավոր է համակարգ մուտք գործել քննության քարտի վրա նշված անձնական համարով և նույնականացման իննանիշ ծածկագրով։

Մյուս քննական առարկաներից արդյունքները կհրապարակվեն աստիճանաբար, որից հետո կընդունվեն բողոքարկման հայտերը։