Վրաստանի բնակչության 42%-ը պնդում է, որ Խորհրդային Միության փլուզումը վատ իրադարձություն է եղել. CRRC

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) հետազոտության համաձայն՝ հարցվածների 42%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը վատ իրադարձություն էր Վրաստանի համար:

Հարցին` ձեր կարծիքով, Խորհրդային Միության փլուզումը Վրաստանի համար լավ իրադարձություն էր թե վատ, հարցվածների 41%-ը պատասխանել է` լավ, 42%` վատ:

Հատկանշական է, որ երիտասարդներն ավելի շատ են դրական գնահատել Խորհրդային Միության փլուզումը, քան տարեցները:

Այդ թվում, նրանք, ովքեր Խորհրդային Միության փլուզումը Վրաստանի համար լավ իրադարձություն են որակել, 82%-ը ասում է, որ երկիրն անկախություն է ձեռք բերել, իսկ 8%-ը պնդում է, որ այսպիսով ավելի լավ կարող են պաշտպանել վրաց լեզուն ու ինքնությունը:

Հարցվողների 64%-ը, ովքեր Խորհրդային Միության փլուզումը վատ իրադարձություն է համարել, պնդել են, որ վատթարացել է բնակչության տնտեսական վիճակը: 17%-ը ասում է, որ Վրաստանը տարածքներ է կորցրել, իսկ 16%-ի կարծիքով` նվազել են աշխատատեղերը: