Խորհրդարանական փոքրամասնության կարգավիճակ կստանա «Միացյալ ազգային շարժման»` Սահակաշվիլիին ընդդիմադիր հատվածը

«Միացյալ ազգային շարժման» լուծարումից հետո խորհրդարանական փոքրամասնության կարգավիճակ կստանա կուսակցության այն թևը, որը դեմ է Միխեիլ Սահակաշվիլիին:

Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, եթե խմբակցությանը անդամակցող խորհրդարանի անդամների ընդհանուր թվաքանակը ավելին է մեծամասնությունից դուրս  մնացած խորհրդարանականների կեսից` խմբակցությունը, իր պահանջի հիման վրա ստանում է փոքրամասնության կարգավիճակ։

Այս պահին խորհրդարանական մեծամասնությունում ընդգրկված է 116 պատգամավոր։ Համապատասխանաբար խորհրդարանական փոքրամասնություն ստեղծելու համար անհրաժեշտ է մնացյալ 34-ի կեսից ավելիից` 18 պատգամավորների միավորում:

Այսօր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից առանձնացել է 21 պատգամավոր, ինչի արդյունքում կուսակցության շարքերում մնացել է 6 պատգամավոր: Համապատասխանաբար Խորհրդարանական փոքրամասնության կարգավիճակ կստանա այն հատվածը, որը ընդդիմադիր է Սահակաշվիլիին:

Թողնել պատասխան