Ավտոկայանների հավաստագրման ծրագիրը շարունակվում է. Թուրանովա

Տարիներ շարունակ խոսվում էր Վրաստանում ավտոկայանների հավաստագրման և ուղևորափոխադրումների օպերատորների համար թույլտվության նոր պայմանների ներդրման մասին, սակայն ապարդյուն։

Հայտնի է նաև, որ էկոնոմիկայի նախարարությունը տարիներ շարունակ աշխատել է օրինագծի վրա, սակայն այն դեռ խորհրդարան չի հասել։ Փաստաթուղթը հասանելի չէ նաև լայն հասարակությանը։

Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան խոսելով ավտոկայանների հավաստագրման աշխատանքների սկսման և 2019 թվականին նախարարության կողմից պատրաստված փաստաթղթերի մասին ասել է, թե բարեփոխումների աշխատանքները դեռ շարունակվում են։

«Մենք ունենք ավտոկայանների կանոնակարգման ծրագիր, խոսքը գնում է ոչ միայն ավտոկայանների, այլև ընդհանուր առմամբ միջքաղաքային տրանսպորտի բարեփոխման մասին։ Այս մասին մենք խոսում ենք տնտեսական թիմի հետ և շուտով կհայտարարենք կոնկրետ որոշումների մասին»,- ասել է Թուրնավան։

Նշենք նաև, որ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում էր ավտոկայանի բարեփոխումը սկսել նաև 2019 թվականին։ Նրանց խոսքով՝ մշակվել է բարեփոխման հիմնական շրջանակային փաստաթուղթը՝ ներառելով օրենսդրական փոփոխություններ։