Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ֆրանսիացի գործընկերոջը

Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնային։

ԱԳՆ-ի տարածած տեղեկության համաձայն՝ հանդիպմանը բարձր են գնահատվել Վրաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված սերտ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը` Դիմիտրի Ամիլախվարիի անվան ֆրանս-վրացական քաղաքական երկխոսության ձևաչափով։ Ընդգծվել է նշված ձևաչափի մեծ ներուժը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Հաղորդագրության մեջ նշված է, որ կողմերը խոսել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգության առումով ստեղծված մարտահրավերների մասին։ Իլիա Դարչիաշվիլին Քեթրին Կոլոնային տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի վերաբերյալ։