Թբիլիսիի քաղաքային դատարանը, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վերաբերյալ սոցիալական ցանցում կատարված գրառման պատճառով, քաղաքացիական ակտիվիստ Թամար Գիորգաձեին տուգանել է 3000 լարիի չափով։
Որոշումը կայացրել է դատավոր Թոռնիկե Քոչքիանին։
«Ես գրառում էի կատարել իմ անձնական էջում, որտեղ անեծքը որակել են որպես վիրավորանք։ Ես անեծքը վիրավորանք չեմ համարում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թամար Գիորգաձեն։
Քաղաքային դատարանին գրառման վերաբերյալ իրավական արձագանքման նպատակով դիմել էր Ներքին գործերի նախարարության կազմում ստեղծված Ատելության խոսքի դեմ պայքարի վարչությունը։