Գրիպի դեմ պատվաստումները կսկսվեն հոկտեմբերի երկրորդ կեսից

Վրաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կսկսվեն հոկտեմբերի երկրորդ կեսից։ Տեղեկությունը տարածել է առողջապահության նախարարությունը։

Գործակալության տվյալներով՝ իմունացման պետական ​​ծրագրի շրջանակներում Վրաստանն արդեն գնել է Abbott Biologicals B.V.-ի պատվաստանյութի 200 հազար դեղաչափ։

«Պետական ​​ծրագրի շրջանակում գրիպի վիրուսի դեմ պատվաստումը կիրականացվի անվճար ռիսկային խմբերի համար (շաքարային դիաբետով հիվանդներ. դիալիզի վրա գտնվող անձինք, Հեպատիտ C ունեցող մարդիկ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված անձինք, 60 տարեկան և բարձր տարիքի անձինք, հղի կանայք, հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներ և այլք):

Հոկտեմբերի երկրորդ կեսից պատվաստանյութը հասանելի կլինի իմունականխարգելման ծառայություններ մատուցող հաստատություններում, որոնց ցանկը կհրապարակվի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ։