Վրացի գեղասահորդուհին ոսկե մեդալ է նվաճել

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության փոխանցմամբ՝ վրացի գեղասահորդուհի Ինգա Գուրգենիձեն Լյուբլիանայի Գրան պրիում ոսկե մեդալ է նվաճել:

13-ամյա մարզուհին հավաքել է 177,82 միավոր՝ այդպիսով նվաճելով ոսկե մեդալը։

Նախարարությունից հայտնել են, որ Գուրգենիձեն հանդես կգա կանադական Կալգարի քաղաքում կայանալիք պատանիների աշխարհի առաջնությունում։