Դպրոցներում շուրջ 2 300 նոր մանկավարժ է ընդունվել

Վրաստանի Կրթության նախարարության Ուսուցչի մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի ղեկավար Բերիկա Շուկակիձեի հայտարարությամբ, դպրոցների 4080 թափուր տեղերի համար ընդունվել է շուրջ 2 300 ուսուցիչ:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ ոչ մի դասարան առանց ուսուցչի չի մնացել, քանի որ մնացած ժամերը բաժանվել են դպրոցներում մինչև հիմա աշխատող մյուս մանկավարժների միջև:

Հիշեցնենք՝ Վրաստանի դպրոցներում մեծ չափով թափուր տեղեր առաջացան այն բանից հետո, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ թոշակային տարիքի 6 300 մանկավարժ դրամական պարգև ստանալով դուրս եկավ համակարգից: