Ընդդիմությունը դժգոհ է 2020 թվականի պետբյուջեից

Վրաստանի օրենսդիր մարմնում շարունակվում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Ընդդիմությունը 2020 թվականի բյուջեից դժգոհ է: Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով այն չի պատասխանում սոցիալական մարտահրավերներին:

«Բյուջեն կրկնում է նույն սխալները, որոնք տարիներ շարունակ ուներ, այդ թվում՝ 2019 թվականին: Կա բազմաթիվ անօգուտ ծախսեր և ամենակարևորը, որ այն ավելի է մեծանում, իսկ այդ աճի հիմնական աղբյուրը պարտքն է՝ 900 մլն-ով ավելացնում են երկրի ներքին պարտքը, 1,8 մլրդ-ով՝ արտաքինը»,- հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն:

«Եվրոպական Վրաստանի» անդամ Զուրաբ Ճիաբերաշվիլիի հայտարարությամբ, իշխող կուսակցությունը նախատեսած բյուջեով էլ ավելի է խորացնում այն խնդիրները, որոնք առկա են երկրի տնտեսության մեջ: Նրա խոսքով «Վրացական երազանքը» չի գիտակցում, որ երկրի գլխավոր խնդիրը աղքատությունը, գործազրկությունն ու գնաճն է: