Կանաչ քաղաք. Թբիլիսիի կանաչապատ տարածքները կեռապատկվեն, կկառուցվեն հեծանվուղիներ

Թբիլիսիի հողօգտագործման ընդհանուր ծրագրի համաձայն՝ կշարունակվեն հանրային տարածքների կանաչապատումները: Ծրագրի նպատակն է եռապատկել կանաչապատ տարածքները և մեկ բնակչի համար ապահովել 10 քառ/մ-ից ավելի կանաչապատ տարածք:

Ըստ ծրագրի՝ նախատեսվում է կանաչապատել նաև Քուռ գետի երկայնքով անցնող հետիոտնային ճանապարհը և հեծանվուղի կառուցել:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում Քուռ գետի երկայնքով հեծանվուղի կառուցելու մասին Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպության ղեկավար Մամուկա Մդինարաձեն նշում է, որ հեծանվուղիներ կառուցելը մասամբ կապված է լինելու նաև ավտոբուսների և միկրոավտոբոսների ցանցի հետ:

«Մեր կազմակերպությունը փոքր փորձ է անցկացրել՝ «Մայրենի լեզվի» այգուց մինչև Բագրատիոնիի կամուրջ պրոֆեսիոնալ հեծանվորդներն անցել են գետափնյա ճանապարհով: Այս ճանապարհը հարմարավետ դարձնելու համար լրացուցիչ կոճակներ ենք տեղադրել լուսաֆորների վրա, առաջիկայում այստեղ հատուկ հեծանվուղի էլ կկառուցվի»,- նշել է Մդինարաձեն:

Թողնել պատասխան