Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի

Georgia's President Georgy Margvelashvili speaks during an interview with Reuters at his office in Tbilisi, Georgia, November 29, 2016. 2016. REUTERS/David Mdzinarishvili

Վրաստանի նախագահի հրավերով վաղը՝ հուլիսի 6-ին Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի: Նիստը կսկսվի ժամը 19:30-ին, Վրաստանի նախագահի նստավայրում:

Ազգային անվտանգության խորհրդից InterPressNews լրատվականին տեղեկացրել են, որ նիստի օրակարգում քննարկվելու են հուլիսի 11-12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման գործընթացում Վրաստանի կառավարության համակարգման հետ կապված և Վրաստանի պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքի հարցերը:

Խորհուրդի նիստին ելույթներ կունենան Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան:

Թողնել պատասխան