Քննչական հանձնաժողովի ստեղծման հարցը քվեարկության կդրվի

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ Խաթունա Սամնիձեն և Թամար Կորձաիան ճեպազրույցում հայտարարել են, որ քննչական հանձնաժողովի ստեղծման հարցի քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 18-ին։

Բանաձևի նախագծի համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի կողմից քննվող հարցերն են՝ դատական ​​համակարգում դատավորների ազդեցիկ խմբի առկայությունը, արդարադատության իրականացմանը, ընտրությանը ապօրինի միջամտող կլանը, դատավորների առաջխաղացումը, դատավորների վրա ապօրինի ազդեցության ենթադրյալ փաստերը, կոռուպցիան և նեպոտիզմը: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երեք ամիս է։

Ինչպես նշել է Սամնիձեն, քվեարկությանը մասնակցելու մասին իրենց գործընկերներին տեղեկացնելու համար ընդդիմության հինգ պատգամավորներ անձամբ կկապվեն մյուսների հետ։

Կորձաիան նշել է՝ իրենք արդեն խորհրդակցել են խմբակցությունների ու քաղաքական խմբերի ղեկավարների հետ։

Ի դեպ, ապրիլի 11-ին, մինչ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից հետաքննող հանձնաժողով ստեղծելու նպատակով խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու հարցի վերաբերյալ պատասխան ստանալը, ընդդիմադիր պատգամավորները փոխել են իրենց որոշումը։ Ապրիլի 10-ին Կորձաիան հայտարարել էր, որ ՄԱՇ խմբակցության անդամներ Լևան Խաբեիշվիլին և Անի Ծիթլիձեն մեկնել են արտերկիր, ինչին իրենք տեղյակ չէին հայտարարությունը նախագահին ուղարկելիս։

Ընդգծենք՝ դատարանի հարցը հատուկ հրատապություն է ձեռք բերել ապրիլի 5-ին։

Ապրիլի 5-ին ԱՄՆ-ը որոշում է կայացրել վիզային պատժամիջոցներ կիրառել Վրաստանի երեք ներկա և մեկ նախկին դատավորների նկատմամբ։ Նրանք են` Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ և վերաքննիչ դատարանի դատավոր Լևան Մուրուսիձեն, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների փոխնախագահ Իրակլի Շենգելիան, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների նախկին նախագահ Վալերիան Ցերցվաձեն (նախկին դատավոր): Պատժամիջոցը տարածվում է նաև նրանց ընտանիքների անդամների վրա։

Դատավորների նկատմամբ պատժամիջոցը՝ «առաջին ծիծեռնակ». կարծիքներ