«Վրաստանի բանկը» մոտ 200 Ռուսաստանի քաղաքացու բանկային հաշիվները փակել է. բանկի պարզաբանումը

«Վրաստանի բանկը» (Bank of Georgia) մոտ 200 Ռուսաստանի քաղաքացու բանկային հաշիվները փակել է, հայտնում է BusinessPressNews-ը:

«Վրաստանի բանկը» հաստատել է տեղեկությունը և նշել, որ որոշումը կապված չէ քաղաքացիության հետ, այլ՝ կապված է արտասովոր և ռիսկային պահվածքի հետ: Ըստ «Վրաստանի բանկ»-ի՝ օրենքը թույլ է տալիս հաճախորդներին առանց հիմնավորման հրաժարվել սպասարկումից կամ փակել հաշիվները։

«Ցանկանում ենք ընդգծել, որ որոշումը հիմնված չէ քաղաքացիության վրա, այն կապված է հաճախորդի անսովոր կամ բարձր ռիսկային գործունեության/վարքի հետ։ Մասնավորապես, եթե հաշիվն օգտագործվում է տարանցիկ նպատակներով կամ ոչ ակտիվ հաշիվ է:

Բանկի ներքին քաղաքականության հիման վրա ընդունված որոշումը հիմնված է նաև այնպիսի պարամետրերի վրա, ինչպիսիք են՝ բարձր ռիսկային երկրների դասակարգումը, հարակից ռիսկերը և այլն»,- նշել են բանկից:

Ի դեպ, վրաստանյան կյանքի մասին Telegram ալիքներից մեկի ստեղծող Նիկոլայ Լևշիցը, հիմնվելով բանկի տուժած հաճախորդների վրա՝ գրել է, որ «Վրաստանի բանկ»-ի այս որոշումը կարող է կապված լինել կրիպտոարժույթի տարանցման գործառնությունների հետ։