Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի 2-րդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով կամ 177․3 լարիով և կազմել 2389․3 լարի։
Նույն վիճակագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում կանանց միջին աշխատավարձը կազմել է 1927 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2856․4 լարի։ Աշխատավարձերի տարեկան աճը կանանց շրջանում կազմել է 157․5 լարի (8․9%), իսկ տղամարդկանց շրջանում՝ 200․5 լարի (7․6%)։ Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց աշխատավարձը բոլոր ոլորտներում գերազանցել է կանանց աշխատավարձին։
Համեմատաբար բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև տեղեկատվության և կապի, ֆինանսական ու ապահովագրական գործունեության, շինարարության, պրոֆեսիոնալ, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտներում։
Ըստ վիճակագրության` 2026 թվականի 2-րդ եռամսյակում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձն ամենաբարձրը եղել է Թբիլիսիում և կազմել է 2758․5 լարի։ Ամենացածր ցուցանիշը՝ 1235․4 լարիի չափով, գրանցվել է Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում։
Ավելի կոնկրետ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, միջին ամսական աշխատավարձի բաշխումը Վրաստանի տարածաշրջաններում այսպիսին է․
Թբիլիսի — 2758․5 լարի,
Մցխեթա-Մթիանեթի — 2279․8 լարի,
Աջարիա — 2082․8 լարի,
Քվեմո Քարթլի — 2067 լարի,
Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 1653․5 լարի,
Գուրիա — 1616․7 լարի,
Իմերեթի — 1592․3 լարի,
Շիդա Քարթլի — 1592․1 լարի,
Կախեթի — 1506․3 լարի,
Սամցխե-Ջավախեթի — 1473․6 լարի,
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1235․4 լարի։