Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գագա Կիրկիտաձեն:
ՆԳՆ-ի հաղորդմամբ` հանրային և մասնավոր հատվածում նա աշխատանքի բազմամյա փորձ ունի:
Գագա Կիրկիտաձեն 2025 թվականից մինչ օրս զբաղեցնում էր Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնը: 2018-2020 թվականներին ղեկավարել է Թբիլիսիի և Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտները, իսկ 2020-2021 թվականներին աշխատել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի տնօրենի պաշտոնում:
Տարբեր ժամանակահատվածներում Կիրկիտաձեն ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ֆինանսների և պաշտպանության նախարարություններում: