Զբաղվածության խթանման պետական ծրագրի շրջանակներում գրանցվել է 13 հազար 489 աշխատանք փնտրող

2025 թվականին «Զբաղվածության խթանման պետական ծրագրի» շրջանակներում, աշխատաշուկայի կառավարման տեղեկատվական համակարգում գրանցվել է 13 հազար 489 աշխատանք փնտրող, նշված է զբաղվածության քաղաքականության պլանավորման և իրականացման 2025 թվականի հաշվետվությունում։

Նույն հաշվետվության համաձայն, բազայում գրանցված աշխատանք փնտրողների թիվը տարեկան կտրվածքով աճել է 59%-ով։ Մասնավորապես, 2024 թվականին համակարգում գրանցված էր 8484 անձ։

Ըստ տարածաշրջանային բաշխվածության՝ գրանցված աշխատանք փնտրողների ամենամեծ թիվն արձանագրվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի և Իմերեթիի շրջաններում։

Նույն հաշվետվությունում խոսվում է նաև «Հանրային աշխատանքներում զբաղվածության խթանման ենթածրագրի» մասին, որի շրջանակներում ենթածրագրից օգտվողներին առաջարկվել է 3 այլընտրանքային ուղի՝ 4 տարվա ընթացքում սոցիալական նպաստի անխափան ստացման (առանց վերստուգման) հատուկ պայմաններից օգտվելու համար։

2025 թվականի տվյալներով՝ նշված ծրագիրը տարածվել է 54 հազար 842 ընտանիքի և 244 հազար 895 անձի վրա։

Բաշխումն ըստ տարածաշրջանների.

  • Թբիլիսի — 9466 ընտանիք, 39 հազար 924 անձ
  • Գուրիա — 2652 ընտանիք, 12 հազար 334 անձ
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 2052 ընտանիք, 6925 անձ
  • Կախեթի — 5317 ընտանիք, 24 հազար 273 անձ
  • Իմերեթի — 7999 ընտանիք, 36 հազար 55 անձ
  • Մցխեթա-Մթիանեթի — 2148 ընտանիք, 9232 անձ
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 8660 ընտանիք, 37 հազար 153 անձ
  • Սամցխե-Ջավախեթի — 1818 ընտանիք, 8753 անձ
  • Քվեմո Քարթլի — 5314 ընտանիք, 23 հազար 857 անձ
  • Շիդա Քարթլի — 3177 ընտանիք, 14 հազար 961 անձ
  • Աջարիայի Ինքնավար Հանրապետություն — 6239 ընտանիք, 31 հազար 418 անձ։

Հատկանշական է, որ ծրագրի շրջանակներում կոնկրետ հանրային աշխատանքի պայմանագիր է կնքվել սոցիալապես անապահովների միասնական բազայում գրանցված 28 հազար 686 անձի հետ։ Հիշեցնենք, որ զբաղվածության պետական ծրագիրը գործում է 2022 թվականի մարտից։ Իշխանությունը սոցիալապես անապահովներին առաջարկում էր աշխատանք հանրային ծառայություններում՝ նպաստը 4 տարի պահպանելուն զուգահեռ։ Ցանկացած նման աշխատատեղում աշխատավարձը կազմում էր 300 լարի։