Մայրաքաղաքում շրջակա միջավայրը թափոններով աղտոտելու պատճառով, ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին դուրս է գրվել 1 մլն 186 հազար լարիի տուգանք:
Մունիցիպալ տեսչության հաղորդմամբ, 2026 թվականի առաջին չորս ամսում հայտնաբերվել է իրավախախտման 364 դեպք, իսկ դրանց համար սահմանված ֆինանսական պատժամիջոցի չափը կազմել է 1 մլն 186 հազար 340 լարի:
«Թբիլիսիի մունիցիպալ տեսչությունը թափոններով շրջակա միջավայրի աղտոտման մոնիտորինգն իրականացնում է ինտենսիվ կերպով: Մունիցիպալ և շինարարական թափոններով շրջակա միջավայրի աղտոտման փաստերը տուգանվում են, և խախտում կատարողներին տրվում է հանձնարարական՝ տարածքը կարգի բերելու վերաբերյալ:
Շինարարական կամ մունիցիպալ թափոններով շրջակա միջավայրի աղտոտման փաստ արձանագրելիս կարող եք տեղեկություն տրամադրել թեժ գծին՝ 2 72 22 22», — ասված է հաղորդագրության մեջ:
Թափոններով շրջակա միջավայրի աղտոտման համար, կախված թափոնի տեսակից, քանակից և այն հանգամանքից` իրավախախտը ֆիզիկական անձ է, թե իրավաբանական, տուգանքը տատանվում է 80 լարիից մինչև 6000 լարի:
Թափոնների կառավարման օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն, 80 լարիի տուգանքը սկսվում է մինչև 2 կգ թափոնով շրջակա միջավայրը աղտոտելու դեպքում, իսկ 6000 լարիի տուգանքը նախատեսված է իրավաբանական անձի պատճառած մեծածավալ թափոններով (եթե թափոնը ծածկում է 2 քառակուսի մետրից ավելի տարածք) շրջակա միջավայրի աղտոտման համար: