Բաթումին հրավիրում է գիշերային մրցավազքի

Առողջ ապրելակերպի խթանման նպատակով Բաթումիում որոշել են երեխաների և մեծահասակների համար մարաթոն անցկացնել:

Գիշերային The Great Batumi Night մարաթոնն առաջին անգամ կանցկացվի սևծովյան հանգստավայր Բաթումիում, 2018 թվականի ապրիլի 21-ին:

Նախատեսվում է կիսամարաթոն՝ 21,1 կիլոմետր վազք և զվարճալի մրցավազք (մոտ 10 կիլոմետր): Մրցույթը սկսվելու է երեկոյան 18:00-ին և կտևի մինչև 23:00: Կիսամարաթոնի հաղթողները կստանան պարգևներ:

Միջոցառումը նպատակ ունի խթանել սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպին, ինչպես նաև Բաթումին ամբողջ աշխարհի համար դարձնել մարաթոնների համար գրավիչ վայր:

Թողնել պատասխան