Դոդո Գուգեշաշվիլիի հարևանն ասում է, թե տեսել է ենթադրյալ մարդասպանին

Հնարավոր է, որ Դոդո Գուգեշաշվիլիի հարևանը տեսել է ենթադրյալ մարդասպանին: Նա ինքն է հայտնել այդ մասին՝ նշելով, որ մի տղամարդ՝ կապույտ բաճկոնով և ձեռքին կապույտ պարկ, իջնում էր աստիճաններով: Նրա խոսքերով, նա նաև լսել է Դոդո Գուգեշաշվիլիի բղավոցը:

«Բղավոց լսեցի. «Սպանեցին երեխայիս»: Դոդոն ոտաբոբիկ իջնում էր աստիճաններով՝ 13-րդ հարկից իջավ մինչև 11: Նրա հետևից մի տղամարդ էր իջնում կապույտ բաճկոնով. ձեռքին կապույտ պարկ կար, իսկ մեջը՝ ինչ-որ սպիտակ իր», — ասում է Դոդո Գուգեշաշվիլիի հարևանը:

Հարևաններն ասում են, թե չեն լսել կրակոցի ձայնը, սակայն Դոդո Գուգեշաշվիլիի տնից լսվել են վիճաբանության ձայներ: Դիղոմիի բնակիչներն ասում են, որ շենքում այդ պահին  անջատվել էր հոսանքը:

Նշենք, որ Դոդո Գուգեշաշվիլիին վիրահատել են, որից հետո ըստ նրա բուժող բժշկի, վիճակը ծանր կայուն է։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում այսօր հրազենային վիրավորում է ստացել զինված ուժերի պահեստազորի գնդապետ Դոդո Գուգեշաշվիլին, իսկ նրա որդին մահացել է։

Թողնել պատասխան