Սա ժողովրդավարության նշան է. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

«Սա ժողովրդավարության նշան է»,-խորհրդարանի մոտ տեղի ունեցող իրադարձություններն այսպես է գնահատում Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Լուիզա Վինթոնը:

Նա նշել է, որ համամասնական ընտրակարգին անցնելը ճգնաժամին վերջ տալու միջոց կլիներ:

«Մենք համարում էինք, որ համամասնական ընտրակարգին անցնելը ճգնաժամին վերջ տալու լավ միջոց է: Այն նաև ընտրողների կարծիքը հայտնելու առավել արդյունավետ միջոցն է: Փոփոխության մասին խոստումը, հավանաբար, չի կատարվի, ինչին ընտրողները, անշուշտ, ուշադրություն դարձնեն, երբ մտնեն ընտրատեղամաս», — ասել է ​​Վինթոնը:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում նոյեմբերի 17-ին մեկնարկել է  լայնամասշտաբ հանրահավաք՝ կառավարության հրաժարականի, ժամանակավոր կառավարություն կազմելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լուծարման ու համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պահանջով։

Խորհրդարանի մոտ մեկնարկած ցույցերն ընթանում են «Միասին ընդդեմ մեկի» խորագրով: Ցույցին միացել են ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարները՝ իրենց կողմնակիցներով: